Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան՝ սեպտեմբերյան 3 անհետ կորածների մարմինները գտնենք. ՊՆ փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայենք և կարողանանք խնդիրներ լուծել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն հետախուզական տվյալներ` Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է մարտերի, թե՞ ոչ։

«Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ կա, ինչպես նաև կա լարվածության աճի միտում։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մեկ օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»,–ասաց Սարգսյանը։

Մանրամասը՝ տեսանյութում

Please enter a valid URL