Search
Close this search box.

Ո՞վ է Արցախի արտաքին գործերի նոր նախարարը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը, հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Ծնվել է 1979թ. մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։

1996թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։

1996-1998թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2003թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2002-2003թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։

2007-2008թթ. աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել ԱրՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում։

2008-2009թթ.՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար

2009թ. օգոստոս-հոկտեմբեր՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար

2009-2010թթ.՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2016թ. ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական

Please enter a valid URL