Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ մինչ այս Արցախի հիվանդանոցներից ՀՀ հիվանդանոցներ էին տեղափոխվել 13 բուժվողներ։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին և, առհասարակ, արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները փակել են դեկտեմբերի 12-ից։ Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ահաբեկչական Ադրբեջանը պատանդի կարգավիճակում է պահում Արցախի 120 հազար բնակչությանը։