Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։