Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կարատայկա գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ մահացել է, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։
«Օդանավը կատարել է Նարյան-Մար-Կարատայկա-Վարանդեյ-Նարյան-Մառ երթուղին: Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավում եղել է անձնակազմի երկու անդամ և 10 ուղևոր: Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս ձնագնացներով և ուղղաթիռով տեղանքն ուսումնասիրում է փրկարարների խումբը: