Search
Close this search box.

Ինքնասպանություն. Երևանում տղամարդը իրեն ցած է նետել իր բնակարանի պատուհանից

Այսօր՝ հունվարի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 39/9 շենք, որտեղ բակում հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 66-ամյա Ս. Ա-ն է, ով ինքնասպանություն է գործել նշված շենքի 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL