Search
Close this search box.

Դուք չեք ընտրում, թե ում սիրահարվեք. Մակրոնը պատասխանել է իր ուսուցչուհու հետ ամուսնանալու վերաբերյալ «նկատողությանը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աուտիզմ ունեցող լրագրողների հետ շփման ընթացքում ծիծաղել է` նրանցից մեկից «նկատողություն» ստանալով. «նկատողությունը» վերաբերում էր իրենից տարիքով շատ ավելի մեծ կնոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ֆրանսիայի 45-ամյա նախագահն իր ապագա կնոջը՝ 69-ամյա Բրիջիթին, առաջին անգամ հանդիպել է, երբ 15 տարեկան էր. Բրիջիթն այն ժամանակ պատանի Մակրոնին դասավանդում էր «Լա Պրովիդենս» ավագ դպրոցում:

Le Papotin-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նախագահի սիրավեպին: Քարտի վրա գրված «հարցերից» մեկից շփոթված՝ բեմի վրա գտնվող հարցազրուցավարը Մակրոնին է հանձնել գրությունը, որպեսզի նախագահն ինքը բարձրաձայն կարդա այն:

«Նա նախագահն է. պետք է օրինակելի լինես և չամուսնանաս քո ուսուցչի հետ»,- գրված է եղել թղթին։ Գրվածը ծիծաղով է ընդունվել ներկաների կողմից:

Ի պատասխան՝ Մակրոնն ասել է. «Դուք չեք ընտրում, թե ում սիրահարվեք։ Նա իրականում իմ ուսուցչուհին չէր, նա ինձ թատրոն էր սովորեցնում: Դա հաշիվ չի»։

Please enter a valid URL