Search
Close this search box.

Հունվարի 8-ը` Հայաստանում ոսկրածուծի դոնորի օր

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: 2006 թ-ին հավատարմագրվել է Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) կողմից։ Գործունեության 23 տարիների ընթացքում այս անձնվեր գործին են անդամագրվել ավելի քան 33.500 դոնորներ, որոնցից մոտ 10000–ը` Սփյուռքից (Միացյալ Նահանգներ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն):

Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 6853 հիվանդի հետ նախնական համընկնող 6547 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Երիկամի փոխպատվաստման հետազոտություն` 200-ից ավել
Պորտալարերի և պորտալարային արյան սառեցում` 273
Իմունոֆենոտիպավորում` 300-ից ավել
Ավելի քան 3000 HLA անտիգենների որոշում աուտոիմուն հիվանդությունների ախտորոշման համար

Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել մեկ կյանք:
Դոնոր կարող են դառնալ 18-ից 50 տարեկան բոլոր կամավորները

Դոնորագրվեք, ունեցեք հնարավորություն՝ փրկելու կյանքեր

+374-10-208311 / +374-10-208312
Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք, 3-րդ հարկ

Please enter a valid URL