«Արցախի ղեկավարության կազմում լուրջ փոփոխություններն են տեղի ունեցել: Հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,- տելեգրամյան իր ալիքում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Նոր ժամանակները պահանջում են իշխանությունների համախմբում: Անվտանգության խորհրդում՝ զուգահեռ կառավարության ձեւաչափը փաստացի դադարել է արդարացնել իրեն: Այս ամենով հանդերձ՝ բոլորն, իհարկե, հարգանքով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»,-գրել է Ռուբեն Վարդանյանը: