Search
Close this search box.

Նոր մանրամասներ. Գեղարքունիքում ողբերգական պատահարից զոհերի թվում 7 և 4 տարեկան երեխաներ են

Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա 6 զոհ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։ Այրվել են ավտոմեքենաները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ հայտնում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1990 թ.), Ա․ Շ․-ի (ծնված 1993 թ․), Ն․ Ա․-ի (ծնված 2015 թ․), Վ․ Ա․-ի (ծնված 2018 թ․), իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ Ն․ Կ․-ի (ծնված 2000 թ․) և Կ․ Ի․-ի (ծնված 1991 թ․) այրված դիերը։

Please enter a valid URL