Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Մի ողջ հավերժություն Արցախը շրջափակման մեջ է: Շուրջբոլորս նույն հարցադրումներն են՝ մինչև ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ գնով… Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Հայկական դեղին մամուլի «արքան» ու յան ազգանունով չհայերը ընտրվեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու և այդ ընթացքին խանգարող ազգային մտածողություն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից: 1) Պետք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կվերածեր: 2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պետք, հրադադար կկնքվեր՝ մեր պարտությամբ, բայց կներկայացվեր որպես փրկություն, իսկ Արայիկը կխոսեր արդեն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կտար գյուղատնտեսության և տնտեսության «զարգացմանը» (շրջափակված Արցախում չկա միրգ, բանջարեղեն…): 3) Պիտի մեղավորներ նշանակվեին հազարավոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ հանձնելու համար: Պիտի կազմակերպվեր Փառուխի, Քարագլխի հանձնումը: Մեղավոր կարգվեր ռուս խաղաղապահը: 4) Պիտի իջեցվեր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգություն, հետո հայաթափման «կանխում»: 5) Պիտի շրջափակվեր Արցախը. փակելով կյանքի ճանապարհը ( ՀՀ և ադրբեջանի իշխանությունները, Արայիկը ամենայն հավանականությամբ տեղյակ էր), ներկայացվեր, որ Արցախն ամենևին էլ կտրված չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը: Ինչու՞. որպեսզի ՀՀ-ի և Արցախի «ձեռքով» ռուսները «պատժվեն» և ինչպես Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջո կյանքի կոչվի և բնականաբար գտնվի « միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողության ներքո: 6) Պիտի խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաև կարդարացվի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն), որպեսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց հետո հարց դրվեր ՊԲ-ի խանգարելու մասին… 7) Եվ այս ամենի արդյունքում պիտի կատարվեր մեր ապազգային իշխանությունների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասված «երկխոսությունը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, հայտարարելով, որ իր սեփական 0-ական կետից է սկսում. արդյունքում հազարավոր մատաղ կյանքեր զոհեց, հանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետև մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խոսում է պետականության կորստի մասին և կրկին իր՝ 0-ական կետից պետականություն «կերտելու» մասին: Արդյունքն արդեն չափելի է՝ զոհեր, պետականության կորուստ: Սցենարի մեծ մասը կյանքի են կոչել: Ընդիմացողներս քիչ ենք…Կհաջողեն ու սցենարի բոլոր կետերը կյանքի կկոչեն 10 մլն հայերի լուռ հայացքների ներքո: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն և խոսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխություն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս և թշնամացնել: Չէ՛, չէ Արցախի 30-40 հզ հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափվելուց, գիտակցելուց են վախենում: 10 ՄԼՆ ՀԱՅ ԱՐԴԵՆ ՉՈւՆԻ «ՎԱՂԸ», ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼՈւՌ ՀԵՏԵՒՈւՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊԻԿԱՐ Ու ԱՆԲԱՐՈ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԵՂԵՔՈւՄ ԻՐԵՆՑ 120 ՀԶ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ…ԵՒ ԽՈՐԸ ՀՈԳՈՑ Է ՀԱՆՈւՄ… Հ.Գ. Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու…»,- գրել է նա: