Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Ուկրաինական զորքը շարունակում է հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
ՊՆ–ն հիշեցրել է, որ հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00–ից սկսած ՌԴ զորքերի միացյալ խմբավորումը հատուկ գործողությունների անցկացման շրջանում պահպանում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով։

«Միևնույն ժամանակ կիևյան ռեժիմը նախորդ մեկ օրվա ընթացքում շարունակել է հրետակոծել բնակավայրերն ու ռուսական դիրքերը», – նշել են գերատեսչությունում։
Մասնավորապես` ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայի զինվորականները Կրասնոլիմանի ուղղությամբ 11 ականանետային կրակահերթ է արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ։ Սոլեդարի, Ավդեևկայի և Մարյինսկի ուղղություններով հակառակորդը 51 հրետանային հարված է հասցրել ՌԴ զորքերի ստորաբաժանումներին։

ՌԴ ՊՆ ամփոփագրից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ ԶՈւ–ն ճնշել է Ուկրաինայի բոլոր այն դիրքերը, որտեղից հրադադարի ժամանակ հրետակոծություն է իրականացվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանների համաձայն՝ հունվարի 6-ին ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հատուկ գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադարի ռեժիմ է հայտարարվել մարտական շփման գծի ողջ երկայնքով։

Please enter a valid URL