Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կա 6 զոհ. նոր տեղեկություններ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Այսօր՝ հունվարի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Opel-ներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո Opel-ներից մեկում հայտնաբերվել է 4, իսկ մյուսում՝ 2 դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արծրուն Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալաներ Արամ Ադիբեկյանի, Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Վթարի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Պարզվում է նաև, արդյո՞ք վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան։

Please enter a valid URL