Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող ասֆալտի գործարանը. Aravot

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։ Հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։ Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Հայտնում է «Aravot-ը»:

Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։ Բնականաբար, ըստ ընկերության պատասխանատուների՝ դեպքի հետեւանքով կդժվարանան իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։

Իրավապահ մարմինների կողմից դեպքի հանգամանքները պարզվում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Please enter a valid URL