Search
Close this search box.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընտրվեց. հայտնի է՝ ով է նա

15-րդ ընտրական փորձից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին։ Այս մասին հայտնում է CNN-ը:

ՄաքՔարթին ստացել է Կոնգրեսի 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից դեմոկրատ Հաqիմ Ջեֆրիսը` 212 ձայն:

Քվեարկության նախորդ՝ 14-րդ փուլում ՄաքՔարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դրանք բավարար չէին եղել հաղթելու համար։ Վերջին փուլում վեց կոնգրեսականներ չեն քվեարկել թեկնածուներից ոչ մեկի օգտին, և դա ՄաքՔարթիին թույլ է տվել հավաքել ձայների մեծամասնությունը։

Սա 100 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ 1923 թվականին ընտրությունը սահմանափակվել է ինը փուլով։ 1859 թվականին Ստորին պալատի խոսնակի ընտրության համար պահանջվել է 44 ընտրական փուլ։

Please enter a valid URL