Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը։
Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը․ «ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում։
Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը»,-գրել է Կարպենտերը: