Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,- նշել է նա։
Նշենք, որ Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանն ասել էր, որ մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում, որը հասել է Վերիշենի բարձրադիր հատվածներում գտնվող սարերին: