Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները չեն մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հոնվարի 6-ին մատուցված պատարագին։
Մայր աթոռից չցանկացան մեկնաբանել վարչապետի բացակայությունը, փոխարենը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեցին.
«Եկեղեցու դռները ոչ ոքի առաջ փակ չեն, հրավերով չէ»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, մասնակցում էր եկեղեցական տաղավար տոներին մատուցվող պատարագներին, սակայն հատկապես 2020 թվականից սկսած` Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները լարվեցին։ Դրանից հետո Փաշինյանը իրեն ընդգծված հեռու է պահում Հայոց առաքելական եկեղեցուց` նախընտրելով ֆեյսբուքյան գրառումները և տեսաուղերձները, որոնց միջոցով շնորհավորում է իր ընտրազանգվածին։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ են մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետը խուսափում մասնակցել եկեղեցական պատարագներին` փորձեցինք պարզել իշխանամերձ աղբյուրներից, սակայն վերջիններս մեր զանգերն անպատասխան թողեցին։