ՈւկրաինայՅի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյանը մերժել է ՌԴ նախագահ Պուտինի այն հրամանագիրը, որով հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով: Նա մասնավորապես գրել է.
Առաջին. Ուկրաինան չի հարձակվում օտար տարածքների վրա և չի սպանում խաղաղ բնակչությանը, ինչպես դա անում է Ռուսաստանը։ Ուկրաինան իր տարածքում ոչնչացնում է միայն օկուպացիոն բանակին…
Երկրորդ. Ռուսաստանի Դաշնությունը պետք է լքի օկուպացված տարածքները՝ միայն այդ դեպքում կսկսվի «ժամանակավոր զինադադար». Ինքներդ թողեք կեղծավորությունը…