Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով պատրիարք Կիրիլի ուղերձը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում կողմերի շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին ևս հայտարարել հրադադարի ռեժիմ և հնարավորություն տալ քաղաքացիներին մասնակցել Սուրբ Ծննդյան արարողություններին:
«Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հրադադար հայտարարել և հնարավորություն տալ նրանց Սուրբ Ծննդյան ճրագալույցի, ինչպես նաև Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել եկեղեցական արարողություններին», — ասված է հաղորդագրության մեջ: