Search
Close this search box.

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն

Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կհետևենք դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողությունները կիրականացնենք»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝  տոնական օրերին սուր շնչառական վարակներով ու գրիպով հիվանդացության աճ չի գրանցվել։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա», — նշեց Ավանեսյանը:

Please enter a valid URL