Search
Close this search box.

Հարվածներ ՌԴ տարածքի «ավելի ու ավելի խորքերում»

Ամերիկյան ABC հեռուստաալիքը հարցազրույց է հրապարակել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ։ Նրան հարցրել են ռուսական ավիաբազաների վրա հարձակումների մասին (դեկտեմբերի ընթացքում եղել են առնվազն երեքը, վերջինը՝ դեկտեմբերի 26-ին), բայց նա ասել է, որ չի կարող հիմա պատասխանել այս հարցին, այլ միայն պատերազմի ավարտից հետո։

Սակայն Բուդանովն ասել է, որ «շատ ուրախ է» այս իրադարձություններից։ Հարցին, թե ապագայում դա տեղի կունենա՞, նա պատասխանել է. «Ես այդպես եմ կարծում»: «Ռուսական տարածքի խորքերո՞ւմ», հարցրել է թղթակիցը։ «Ավելի ու ավելի խորը»,- պատասխանել է Բուդանովը։

Պատերազմի սկզբից ուկրաինացի պաշտոնյաները ուղղակիորեն չեն խոստովանում երկրի անվտանգության ուժերի ներգրավվածությունը որևէ դիվերսիայի մեջ, հատկապես Ռուսաստանի անվիճելի տարածքում, բայց չեն թաքցնում իրենց ուրախությունը այս կապակցությամբ, գրում է BBC-ն։

Please enter a valid URL