«Մենք օգնության հասանք Ղարաբաղի մեր եղբայրներին»: APA-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության հավաքի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք եղբայրներ ունենք Ղարաբաղում, օգնության հասանք նրանց։ Այնպես՝ ինչպես Լիվիայում։ Ուր էլ որ լինեն մեր եղբայրները, այնտեղ է Թուրքիան»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։