Search
Close this search box.

Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գրառումը

Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները»,- գրել է նա։

Please enter a valid URL