Ուկրաինական զորքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հարված է հասցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում գտնվող մասնագիտական ուսումնարանի շենքին, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնության 63 զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու աջակցություն», – ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալով` Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 6 հրթիռներով հարվածել է ԴԺՀ–ի Մակեևկա բնակավայրում գտնվող ՌԴ ԶՈւ ժամանակավոր տեղակայման կետին, ՌԴ ՀՕՊ համակարգերը HIMARS–ի երկու ռեակտիվ արկ են խոցել։