Search
Close this search box.

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնել է հնարավոր վտանգի մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ս։ Ինչպես արդեն հայտնել էր մասնագետը՝ վերջին օրերին տարածվում է մի հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում կրիպտոարժույթով, իսկ համակարգ մուտք անելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։

Նրան հարցրել են, թե արդյո՞ք դա վստահելի է, ինչին ի պատասխան նա նշել է․ «Հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները։ Քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն, լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող է չար խաղեր խաղալ ձեր հետ»։

Ավելի ուշ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ նամակներ է ստացել այն մասին, թե ինքն է կեղծիք տարածում։

Please enter a valid URL