Search
Close this search box.

Արտակարգ դեպք. Խորեն Լևոնյանի եղբայրը փորձել է ինքանսպանություն գործել

ArmLur.am-ի տեղեկություններով հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Իսկ թե ինչն է պատճառը, կպարզեն իրավապահները:

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 05։30-ի սահմանում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈւՎ հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա. Լ․-ն է։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․ Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիակնության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ վերջինս իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասապանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։

Ոստիկանները նշված բնակարանում, որտեղից Ա․ Լ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ըստ աղբյուրի՝ Ա․ Լ․-ն Հայաստանում հայտնի սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։

Please enter a valid URL