ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ընկերություններին, որոնք անօդաչու թռչող սարքեր են թողարկում Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, տուժել են նաև պահեստային կայանատեղիներն ու հարվածային ԱԹՍ-ների արձակման վայրերը։
ՌԴ ՊՆ ընդգծել է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի Դաշնության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի ծրագրերը խափանվել են:
Հաղորդվում է նաև, որ Հարավային Դոնեցկի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը հետ են մղել ուկրաինական բանակի հակագրոհները Զապորոժիեի շրջանի Դորոժնյանկա բնակավայրի վրա՝ ոչնչացնելով ավելի քան 50 ուկրաինացի զինվորականների: Բացի այդ, ոչնչացվել են դիվերսանտների վեց ուկրաինական խմբեր, որոնք գործել են Նովոանդրեևկայի, Զապորոժիեի
Դորոժնյանկայի, ինչպես նաև Նիկոլսկու, Նեսկուչնիի և Նովոմիխայլովկայի ուղղությամբ ԴԺՀ-ում։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Դոնեցկում խոցել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռը։