Search
Close this search box.

Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և գործում ինչպես պատերազմից հետո. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակման առաջին օրերին իշխանության տարբեր դեմքեր որպես իրենց աշխատանքի ակտիվության ցուցիչ ներկայացնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրադրության քննարկումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց ներկայացնելը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։

Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։ Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։

Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին։

Please enter a valid URL