Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS-ը) ներկայացրել է 2022 թվականի միջազգային հանդիպումների լավագույն ռմբարկուները։
Ֆրանսիայի փոխչեմպիոն, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է 2022 թվականի լավագույն ռմբարկուն։ Ակումբի և ազգային հավաքականի խաղերում Մբապեն 56 խաղում դարձել է 56 գոլի հեղինակ։
Երկրորդ տեղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ, Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդն է (46 գոլ 43 խաղում)։ Լավագույն եռյակը եզրափակեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին (42 գոլ 51-րդ խաղում)։