Ով է Տիգրա՞նը, կհարցնեք դուք։
Ասեմ. 13 տարեկան մի պայծառ տղա, ում հետ ծանոթացել եմ անցյալ տարի Ստեփանակերտում փոքրիկ սանիկիս՝ Անդրեյի կնունքին։
Ֆրանկոֆոնիայի կենտրոն կա Ստեփանակերտում, որի սրճարանում ինձ մոտեցավ ծնողների հետ կողքի սեղանին նստած այս երեխան ու ցանկություն հայտնեց ինձ հետ ծանոթանալ եւ նկարվել։
Կարճ շփում, նկարահանում, հեռախոսահամարների փոխանակում։
Ու ահա այսօր ինքը՝ 13-ամյա Տիգրանն է ինձ զանգում շրջափակված Արցախից՝ տոներս շնորհավորելու համար։
Բոլորիդ շնորհակալ եմ զանգերի, նամակների, ուղերձների եւ մաղթանքների համար. վստահ եմ, որ գալ օրերին էլի բազում առիթներ ենք ունենալու իրար բարի խոսքեր ասելու։
Բայց… ոչ ոք չնեղանա.
Այդ ջինջ էակի զրնգուն ձայնով ինձ ուղղված խոսքերն ու զանգի փաստն են ինձ համար այս «տոների» իրական իմաստն ու խորհուրդը։
Վերջում ինչ-որ եզրափակիչ բան գրելու փոխարեն ասեմ, որ «լավ» եմ խաղում, բայց վատ եմ։ Ու չեմ լավանա այնքան, մինչեւ Տիգրանի նման երեխեքի հարցերին չկարողանամ տալ ուղիղ պատասխաններ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան