«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. ««Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներով եկել ենք շնորհավորելու նաև անմահացած Արթուր Եղիազարյանի Ամանորը։ 19-ամյա Արթուրը զոհվել է Մարտունիում՝ հրադադարից հաշված ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից…
Մեր բախտակցի՝ Արթուրի մոր ձայնը, լսելի է մեզ։ Մայրը՝ Ռոմելան այժմ գտնվում է Արցախում և ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել գալ Եռաբլուր, որ իր տղայի տանը դիմավորի Ամանորը։
Մենք կանգնած ենք և միշտ ենք կանգնելու Արցախում գտնվող մեր հայրենակիցների կողքին։
Արցախը մեր կարիքն ունի:
«Որդիների Կանչ» Հասարակական Կազմակերպությունը մաղթում է…
•Թո՛ղ տարին խաղաղ լինի;
•ԹՈՂԵ՛Ք, որ խաղաղ լինի:
•Մի՛ վաճառեք մեր հայրենիքը:
•Պայքարե՛ք, որ հեռանա չարը, քանզի դա է միակ փրկությունը:
•Եվ վերջապես 2023-ին մաղթում ենք, որ ԱՊՐԵ՛ՆՔ:
•Մի՛ երազեք, որ խաղաղություն լինի, այլ պայքարե’ք խաղաղության համար: Արժանապատիվ խաղաղության համար»: