Search
Close this search box.

102 ռազմակայանը եւ ՌԴ սահմանապահները պատրաստ են լքել Հայաստանը. Բաքուն բացահայտում է, թե երբ

Բերձորի միջանցքի շրջափակումից հետո Մոսկվան ու Բաքուն անցել են բաց տեքստերի, ընդ որում ոչ միայն Հայաստանի հանդեպ իրենց այսպես ասած ազգային ծրագրերի, այլեւ համատեղ պլանավորման վերաբերյալ։ Կրեմլի, ՌԴ ԱԳՆ մամլո հայտարարությունները, Հայաստանի տարածքի հանդեպ Բաքվի պաշտոնական հայտարարությունները, ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից երրորդ անգամ Հայաստանի օրինական շահերի պաշտպանությանն ուղղված բանաձեւերի տապալումը վկայում են, որ Հայաստանի դեմ համատեղ ծրագրերը մտնում են վճռորոշ փուլ։

Ինչ է ավելացել սրան վերջին 24 ժամվա ընթացքին: Սցենարի կարեւորագույն մի հատված, որ թերեւս հայերի համար էր գաղտնիք, բայց այս մասին բացեիբաց խոսեց կիսապաշտոն Բաքուն:

Թիրախը հայկական պետականության վերացումն է, մինչ հայ քաղդասն ու մամուլը խնդիրները քննարկում են «տեղային», թունդ գավառական ընդգրկումով, զորօրինակ՝ «Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը Արցախը հայաթափելու նպատակով»։ Միջանցքի շրջափակումը ծրագրի տարր է՝ թող առանցքային տարր Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերում։ Ինչպես նշել ենք բազմիցս՝ այստեղ Մոսկվայի ու Բաքվի կողմից այս անգամ փորձարկվեց ռուսական զորքի տեղակայման վայրերում խաղաղ ներխուժման տեխնոլոգիան, որը հաջողվեց բոլոր առումներով:

Զավթողական տեխնոլոգիան, որի մասին հիմա խոսեց նաեւ Բաքուն, Սիրիայի հարավային Դար’ա շրջանի, իսրայելա-սիրիական սահմանի օրինակով նկարագրված էր դեռ մեկ տարի արաջ: Ezerk.am նշում էր, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի մշակումն է սա եւ անպայման կիրառվելու է նաեւ Հայաստանի դեմ: Նիկոլանպաստ եւ ռուսապատկան մամուլը սա, բնականաբար, «բայղուշություն» անվանեց: Ռազմական ուղղակի մեթոդը ավելորդ միջազգային գլխացավանք կարող էր առաջացնել, ինչպես նաեւ հայերի կողմից հնարավոր դիմադրություն, Նիկոլի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար եւ իրադրության շրջում ընդդեմ Ռուսաստանի։ Իսկ այսպես՝ տեսարաններ բեմադրելով, քարոզչությամբ ու սպառնալիքներով կարելի է կանխել թե միջազգային վճռական միջամտությունը, ինչի վկայությունը ՄԻԵԴ որոշումն է եւ միջազգային ներգրավվածության ներկայիս մակարդակը, թե հայերին ապակողմնորոշել այստեղ-այնտեղ ծագող «լոկալ» դրվագներով, ձեռնասուն պաշտոնական Երեւանի եւ հաստիքային թե ագենտ-ընդդիմության, թե զլմ-պոլիտոլոգների մասնակցությամբ։

Please enter a valid URL