Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ճանապարհային Ոստիկանության կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։

Մ. Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 23-ին, ժամը 15:50-ի սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց:

Please enter a valid URL