Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Բանակցությունների արդյունքում ուկրաինական գերությունից 82 ռուս զինծառայող է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 31-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել են 82 ռուս զինծառայողներ, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում», — նշված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում պարզաբանել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ազատված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում ու վերականգնում անցնելու համար:

«Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն», — ավելացրելեն ՊՆ-ում:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 309-րդ օրը։

Please enter a valid URL