Search
Close this search box.

Թող 2023 թվականը մեր պետության համար լինի խաղաղության, սահմանների ամրության տարի․ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Խոյ համայնքի հարգելի բնակիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող 2023 թվականը մեր պետության համար լինի խաղաղության, սահմանների ամրության, բարօրության, երջանկության և հաղթանակների տարի։ Թող բոլորիս ընտանիքներում հարատև թևածի առողջությունը, համերաշխությունը, առատությունը, սերն ու երջանկությունը։

2023 թվականին Խոյի համայնքապետարանը էլ ավելի մեծ եռանդով և համառությամբ շարունակելու է ներդնել իր ողջ ներուժը՝ ի նպաստ համայնքի 17 գյուղերի կյանքի որակի բարելավմանը։ Անկախ մեր ծննդյան վայրից, արդեն մեկ տարի է բոլորս միախմբվել ենք մեկ ընդհանուր Խոյ համայնքում, որը պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով։ Պետք է էլ ավելի հոգատար լինենք մեզ ժառանգված համայնքի, գյուղի, բնության և ողջ հայրենիքի նկատմամբ:

Խաղաղություն մեր հայրենիքին և ողջ աշխարհին, բոլորիս քաջառողջություն և նպատակների իրականացում, թող տարին ողողված լինի նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Please enter a valid URL