Search
Close this search box.

Արտակարգ. Երևանի Հաղթանակ թաղամասում՝ կիսակառույց շինության մոտ, մոխրացած դի է հայտնաբերվել

Երևանի Հաղթանակ թաղամասում մոխրացած դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan. com-ը։
Այսօր ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գտնվող կիսակառույց շինության մոտ մոխրացած դի կա։

Ոստիկաններն ու պարեկները կիսակառույց շինության մետ գտնվող կրակի համար օգտագործվող հատվածի հարևանությամբ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Please enter a valid URL