Արցախյան 44-օրյա պատերզամում զոհված Սենո Երկանյանի մայրը՝ Մարիան գրում է.
Ասում են` Նոր տարի է, ոմանք ասում են` չենք նշում, ոմանք էլ ասում են` սիրտ չունենք նշենք, երկիրը խառնվելա իրար, ի՞նչ Նոր տարի։ Ու շատ ասողներ, հենց առաջինն են պատրաստվել։ Քաղաքում իրարանցումա, խանութ մտնել և ուղղակի 1 հաց առնելը ժամերա տևում, մինչև դուրս գաս։
Հանգիստ եղեք հարգելի ժողովուրդ, ինչ ուզում եք արեք,ուղղակի դերասանություն մի արեք, մի ասեք՝ չեմ անում, սիրտ չունեմ։
Հա ճիշտ եք՝ «յարեն տիրունա ցավ տալիս», այս խոսքերը տատիս շուտ-շուտ էր օգտագործում, հիմա հասկանում եմ իմաստը ամբողջությամբ, որովհետև կաշվիս վրա եմ զգում։
Մեր լույսի կտոր բալեքը գնացին, չօգտվան այս բարիքներից, չկարեղացան Նոր տարի անեին, չամուսնացան,երեխա չունեցան, չհասցրին անգամ կյանքից բան հասկանան, գոնե հանգիտս չունեցան ուսումից հետո, էլ չեմ ասում մնացած բաների մասին։ Դե երևվի պետք չէր, չէ՞, իրանց։ Ի՞նչ եք զգում, երբ կենտրոն եք գնում ու տեսնում այդքան զարդարված քաղաքը, լավ ե՞ք զգում, ես չեմ եղել, չեմ էլ ուզում լինեմ։ Ի՞նչ եք զգում, երբ հեռուստացույցը միացնում ու տեսնում եք` ոնցա թուրքը ճանապարհը փակել ու խեղճ ժողովուրդը զրկվելա հացից, որ չի կարում մի կտոր հաց առնի, ուր մնաց Նոր տարի, ու էն ճանապարհը, որի համար 5000՝ 18֊20 տարեկան երեխեքին դաժանաբար սպանեցին, վառեցին, քերթեցին, վզատեցին։
Դե հիշեք, գոնե ձեր սալյուտների հետևից մի վազեք, գոնե զուսպ արեք։
Մենք, որդեկորույս ծնողներս գիտենք, հասկանում ենք, որ դա մեր ցավնա, ձերը չի, գիտենք, որ դուք փոքրի տեր եք, ուզում եք ուրախացնեք, կամ ուզում եք ուրախանաք, բայց մի մոռացեք այն տղաներին, որոնք ձեզ նման կուզեին ուրախանաին, կուզեին ապրեին, բայց հանուն ձեր բոլորի հանգստի համար գնացին, չդավաճանվեցին ու դաժանաբար զոհվեցին։
Աստված վկա, ի սրտե բոլորիդ էլ լավն եմ մաղթում, չեմ ցանկանա, որորևէ մի ծնող ապրի այն, ինչ մենք ենք ապրում։
Ամեն օրը մեր սկսվումա մեր որդիների նկարներին նայելով, ու այդ սառը ժպիտը տեսնելով: