Search
Close this search box.

«Չունենք բարեկամներ․ մենակ ենք». Արամ Ա Վեհափառը

Տագնապալի պայմանների մեջ ենք ողջունում Նոր Տարին, Հայաստաննն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված, իր ամանորյա ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Չունենք ազգային ռազմավարություն, չունենք միացյալ ճակատ` ազգային տագնապները միասնական դիմագրավելու։ Միայն իրար ենք ամբաստանում և մեղադրում, հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրված հողերի մեծ մասը և գոյության համար է պայքարում»,– մասնավորապես ասել է կաթողիկոսը։

Նա նշել է, որ Հայաստանը ևս կարող է կորցնել իր ինքնիշխանությունը ու նշել է՝ ինչպես հաղթահարել մարտահարվերները։
«Մեր դարավոր պատմության հարուստ փորձառությամբ հաստատված ու թրծված մեր բյուրավոր նահատակների արյունով` վստահել մեր սեփական ուժին։ Այստեղ է մեր հզորության կռվանը, մեր փրկության միակ ճամփան, այլընտրանք չունենք»,– ասել է նա։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել համախմբվել և շեշտել է հայոց բանակի վերակազմակերպման անհրաժեշությունը։
Ամանորյա ուղերձը կաթողիկոսը եզրափակել է մաղթանքով՝ թող Աստված հայ ժողովրդի առաջ բացի սիրո ու համերաշխության, արդարության ու խաղաղության ճամփան։

Please enter a valid URL