Search
Close this search box.

Վերջը նշանակվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովելև նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները

Please enter a valid URL