Search
Close this search box.

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և ընդգծել, թե ինչ է ակնկալում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Պուտինը նշել է, որ անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. նշվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը»,–նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ակնկալում է շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Please enter a valid URL