Search
Close this search box.

Գիշերը Երեւանում կրակոցներ են հնչել․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել. ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ է հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա է եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկան, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորի հայրը ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանն է, ով աշխատել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

Please enter a valid URL