Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ArmLife.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար ամսվա կենսաթոշակը նախատեսվում է վճարել հունվարի 5-ից:
Ինչ վերաբերում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի գործընթացին, ապա ըստ խոսնակի՝ պետության կողմից գումարները փոխանցվել են բանկերին և արդեն իսկ սկսվել է հետվճարների տրամադրման գործընթացը: Մինչև տարեվերջ բոլորը կստանան նախորդ ամսվա հետվճարը: