«Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59,000 շահառու․ նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն դրամի չափով հետվճար»,-տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Մինչև հիմա նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված գործարքների հետվճարը չի փոխանցվել», ահազանգում են քաղաքացիները, նախարարությունն էլ պարզաբանում է. «Հարգելի՛ քաղաքացի, նախարարության կողմից գումարը փոխանցվել է գործընկեր բանկերին․ վերջիններիս կողմից հետվճարը փոխանցվում է ծրագրի շահառուներին»։
Ստացվում է, որ պետությունը գումարը փոխանցել է բանկերին, իսկ բանկերը դեռ այն չեն փոխանցել իր շահառուներին, մինչդեռ փոխանցումը պետք է իրականացվեր մինչև յուրաքանչյուր ամսվա 26-ը, իսկ առջևում կա ևս մեկ աշխատանքային օր:
ArmLife.am