Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակչից հետո զրուցել է իր թիմակից և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես խոսել եմ Լեոյի հետ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Ես շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ։ Նրա համար դա իր կյանքի նպատակն էր, ինչպես նաև ինձ համար, բայց ես ձախողեցի։ Հետևաբար ես պետք է շարունակեմ լավ խաղացող լինել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
Հիշեցնենք՝ Եզրափակչում Արգենտինան 4-2 հաշվով հաղթեց Ֆրանսիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 3:3: Եզրափակիչ խաղում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, դուբլի հեղինակ դարձավ Մեսսին։