Search
Close this search box.

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018-ի հոկտեմբերին կայցելի Երևան. այս մասին երկրի ղեկավարը գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ես ներկա կլինեմ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին`մեր ֆրանկոֆոն քաղաքականությանը նոր խթան հաղորդելու համար»,- գրել է Մակրոնը:

 Ֆրանսիայում նախօրեին կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ:
Please enter a valid URL