Search
Close this search box.

Ցավալի դեպք «Եղեգնաձոր» ԲԿ-ում

Դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցում բուժանձնակազմի հետ վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ բժիշկների հետ վիճաբանություն կատարող անձը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Վահագն Կ․-ն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր 25-ամյա կնոջը բերել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է երեխա ունենար, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ պտուղը մահացած է։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգողը եղել է «Եղեգնաձոր» բժշական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչները էլ պարզել են, որ պտուղը մահացած վիճակում գտվում է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը։

Please enter a valid URL