Search
Close this search box.

Պուտին-Փաշինյան հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում լարվածության պատճառով և շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորմանը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը` կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը գործադրել ինչպես Երևանի, այնպես էլ` Բաքվի հետ շփումներում։

Please enter a valid URL