Search
Close this search box.

Անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան։ Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը», ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն որպես ՄԱԿ ԱԽ անդամ պետք է դիմի խաղաղապահների համար մանդատ ստանալու կամ լրացուցիչ միջազգային ուժեր ներգրավելու համար։

Please enter a valid URL