Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշում կայացրեց, որով կես տարով երկարացվեց կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դիմաց հետվճարները տրամադրելու գործընթացը։
Գործող համակարգը, որի ավարտի վերջնաժամկետը 2022թ–ի դեկտեմբերի 31–ն է, երկարացվել է ևս կես տարով` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն`2022 նոյեմբեր ամսին 59 000 թոշակառուներ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարք են կատարել, ինչը 4 անգամ գերազանցում է ծրագրի մեկնարկին կատարված գործարքների թիվը։
Որպես կատարված գործարքների հետվճար պետբյուջեից հատկացվել է 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է միջինը 3100 դրամ։
Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը (դեղորայք, սննդամթերք և այլն) և կոմունալ վճարումներին:
Հետվճարի համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար։